Ամեն շաբաթ-կիրակի «Թարրոս»-ում

Գրում է Պավլոս Մարանտոսը* 30/31.01.2021

Ձախը մոտ հիսուն տարի է, ինչ ավերում է համալսարանները

(Բ մաս)

«Ձախակողմյան հետադիմական խմբակը» պատասխանատու է համալսարանական անձեռնմխելիության խախտումների, գրավումների, դասախոսների ու ուսանողների նկատմամբ բռնությունների, պետական ու մասնավոր սեփականության ավերածությունների համար։ Սակայն պատասխանատու են նաև ձախ կուսակցությունները, որոնք աջակցում կամ նույնիսկ պաշտպանում են այս անտանելի վիճակը։ Բացի այդ, պատասխանատվություն ունեն աջը և կենտրոնաձախը, որոնք այսքան տարի չէին կիրառում օրենքները։ Պատասխանատվություն ունի նաև դասախոսների, ուսանողների և քաղաքացիների լուռ մեծամասնությունը, որը հետևում է համալսարաններում տեղի ունեցողին և չի արձագանքում։

«Ձախակողմյան հետադիմական խմբակի» մասնակիցները՝ անձինք ու փոքր խմբակները, կազմում են փոքր ու աննշան փոքրամասնություն։ Սակայն այդ աննշան փոքրամասնությունը խախտում է, նսեմացնում, ստորացնում և վնասում ժողովրդավարությանը։ Այն ժողովրդավարության թշնամին է։

Իհարկե, ժողովրդավարությունը հանդուրժող է նույնիսկ իր թշնամիների նկատմամբ։ Բայց հանդուրժողականությունն ունի սահմաններ։ Նույնպես՝ մեկ է հանդուրժել, մեկ է «աջակցել» նրանց, ովքեր ունեն հարթեցնող և տոտալիտար մտածողություն։ Ժողովրդավարությունը պարտավոր է պաշտպանվել նրանցից, ովքեր ոտնձգություն են անում դրա դեմ, պարտավոր է կիրառել օրենքները։ Ժողովրդավարությունը նշանակում է օրենքների կիրառում և ինստիտուտների գործարկում։ Եվ, իհարկե, ժողովրդավարությունը պարտավոր է պաշտպանել մեծամասնությունը փոքրամասնության բռնապետությունից։

Մարդիկ հարց են տալիս՝ ինչ են անելու այդ ֆաշիստական փոքրամասնությունները, երբ մեծամասնությունը ապստամբի կամ գոնե որոշի մասնակցել հասարակական-քաղաքական կյանքին։ Կրակ են ընկնելու իրենց տաբատների մեջ։ Պոչը կմտցնեն արանքը, կվազեն ու չեն հասցնի։

Իսկապես, կա՞ որևէ ժողովրդավար մարդ, ով գրավումներն ու ավերածությունները կդիտարկի որպես ժողովրդավարական գործողություններ։ Գուցե կան նրանք, ովքեր «ստրկությունը» համարում են «ազատություն», իսկ «պատերազմը»՝ «խաղաղություն»։ Անշուշտ, մարդկանց նկատմամբ բռնությունը, հանրային տարածքների գրավումը, գույքի ու խորհրդանիշների վնասումը և ավերումը դատապարտելի գործողություններ են։ Դրանք հետադիմության, ոչ թե առաջընթացի, բարբարոսության, ոչ թե քաղաքակրթության վարքագիծ են։

Անհերքելի է ամենայն աջակցությունը դասախոսներին ու ուսանողներին, որոնք բռնության են ենթարկվում միայն այն պատճառով, որ համարձակվում են այլ կարծիք արտահայտել։ Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կարեկցում է «ձախակողմյան հետադիմական խմբակի» զոհերին։ Սա մխիթարական է, որովհետև շատ քաղաքացիներ, թեև ակտիվորեն չեն մասնակցում քաղաքական գործընթացներին, մեծ զզվանքով են դատապարտում բռնությունը։ Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը նախընտրում է ժողովրդավարությունը տոտալիտարիզմից, ազատությունը՝ ստրկությունից։

Նրանք, ովքեր հետաքրքրված են կրթության և հատկապես համալսարանական ուսման բարելավմամբ՝ կուսակցությունները, դասախոսները, ուսանողները, ծնողները, քաղաքացիները, պետք է կազմակերպեին երթեր, ցույցեր ու բողոքի ակցիաներ՝ դասերին պարտադիր մասնակցության, ավելի լավ դասավանդման ու հետազոտության, ավելի շատ գրքերի, ավելի լավ մաքրության, արժանիքների սկզբունքի կիրառման և այլնի համար։ Իսկապես, ինչո՞ւ ձախը, որը իբր այդքան մտահոգ է կրթությամբ, չի ցանկանում համալսարանների պահպանությունը։ Կարո՞ղ է պատասխանել, թե ինչու են աշխարհի լավագույն համալսարանները պահակություն ունենում։

Համենայնդեպս, այն երկրները, որոնք ունեն լավ համալսարաններ, ունեն նաև կազմակերպվածություն, կարգապահություն և համալսարանների պահպանություն։ Եվ դա ճիշտ է, քանի որ գիտելիքը պահանջում է կարգապահություն ու ջանք։ Սա պետք է հասկանա նաև ձախը, որը «ժողովրդավարական հնգյակը», «դիպլոմը», «հավերժ ուսանողները», «գրավումները» և այլն համարում է իրավունք։ Բացի այդ, ձախը պետք է անկեղծորեն գիտակցի, առանց կեղծավորության, որ համալսարանական անձեռնմխելիությունը ստեղծվել է գաղափարների ազատ շրջանառության համար, ոչ թե վանդալների ու խուլիգանների ազատ տեղաշարժի։

Բայց նույնիսկ եթե ամեն տեսակ այլանդակությունները կատարում են միայն տարբեր ծայրահեղ ձախ ճյուղավորումներ, ձախը երբեմն հանդուրժում է դրանք, երբեմն էլ պաշտպանում։ Լուսավոր ապացույց՝ այն չի ցանկանում համալսարանների պահպանություն։

Իհարկե, կան ռեկտորներ ու փոքրիկ դասախոսներ, որոնք ուզում են քաոս, ուստի դեմ են համալսարանների պահպանությանը։ Բայց կան նաև ռեկտորներ ու դասախոսներ, որոնք ցանկանում են պաշտպանել համալսարանական անձեռնմխելիությունը, ուստի համաձայն են համալսարանների պահպանության մասին օրենքին։

Ժամանակն է վերականգնել համալսարանական անձեռնմխելիությունը։ Պետք է վերջ տալ անզուսպությանը և անպատժելիությանը։ Ձախի արձագանքը համալսարանների պահպանության օրենքին ապացուցում է այդ օրենքի ճիշտ լինելը, քանի որ դրանից հետո ձախը չի կարողանա այլևս ավերել համալսարանները։

*Պավլոս Մարանտոսը հույն և եվրոպացի քաղաքացի է

marantosp@gmail.com