Արխիվային նշում. Այս տեքստը վերցված է Nomika Epilekta-ի հին արխիվից և խնամքով պահպանվում է պատմական ու տեղեկատվական ընթերցման համար։
Ռուսաստանցի նկարիչ սթրիթ արտի Normez-ը կյանք է տալիս հին լքված շենքերին՝ դրանք վերածելով իրատեսական դեմքերի։ Նիկիտա Normez-ը ծնունդով Նիժնի Նովգորոդ քաղաքից է՝ Ռուսաստանից։ Այստեղ ներկայացնում ենք նրա հավաքական աշխատանքի մի մասը, որը կոչվում է “The wall living”։
Այս գործերը ստեղծվել են հայրենի երկրով նրա ճանապարհորդությունների ընթացքում։ Normez-ը նախընտրում է սթրիթ արտ ստեղծել քաղաքային կենտրոններում և հատկապես լքված շենքերի վրա, որովհետև այնտեղ կարող է աշխատել անխանգար։ Նա նշում է, որ իր գրաֆիտիներով նպատակ չունի քանդելու, այլ ուզում է լրացնել քաղաքային դատարկությունը։ Նրա ներշնչանքի աղբյուրներն են քաղաքները, մարդիկ, երաժշտությունը, ֆիլմերը և այլ արվեստագետների գործերը։
Normez-ը իր ճանապարհորդությունների ընթացքում հայտնաբերեց փոքրիկ գանձեր և շունչ տվեց մոռացված շենքերին։ Իր արվեստում նա հաճախ ներառում է ճարտարապետական տարրեր, օրինակ՝ պատուհանները վերածում է աչքերի, դռները՝ բերանի, և օգտագործում է ամեն բան, որ կարող է շարժել իր երևակայությունը։
“The big brother”՝ Նիժնի Նովգորոդում
“Open your eyes”՝ Իրկուտսկում
“Faces”՝ Պերմում
“The eyes of the city”՝ Նիժնի Նովգորոդում
“Watcher man”՝ Կրասնոյարսկում
“Breaking out”, Տուլա
“The fire in the eyes”՝ Նիժնի Նովգորոդում
Նիժնի Նովգորոդ
“The Sly smile”, Կազան
“The River man”, Նովոսիբիրսկ
“Mr. Rooftop”, Ռոստով-օն-Դոն
“Monster House”, Նիժնի Նովգորոդ
Աղբյուր՝ http://www.environmentalgraffiti.com/
Ավելի շատ սթրիթ արտի համար՝ [Nomika Epilekta - 3D սթրիթ արտ], [Nomika Epilekta - 3D սթրիթ արտ նաև տան ներսո՞ւմ]
Մեկնաբանություններ
Կիսվեք ձեր կարծիքով այս հոդվածի մասին։
Դեռ մեկնաբանություններ չկան։ Եղեք առաջինը։
Ուղարկել մեկնաբանություն